ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի զոհերի թիվը հասել է 111 մարդու: Ամենաշատ զոհերը Նյու Յորք նահանգում են` 48 մարդ: Նյու Ջերսիում զոհվել է 24 մարդ, Փենսիլվանիայում` 13, Մերիլենդում`11, Արեւմտյան Վիրջինիայում`6, Կոնեկտիկուտում` 4, Վիրջինիայում` 2, Նյու Հեմփշիրում եւ Հյուսիսային Կարոլինայում` մեկական մարդ:    

Իշխանությունները ժամանակավոր կացարան են փնտրում տարհանվածների համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն: Ավելի վաղ` նոյեմբերի 4-ին, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտնել էր, որ իր քաղաքում 40 հազար մարդ ժամանակավոր կացարանի կարիք ունի, հաղորդում է «vesti.ru»-ն:

Մինչ այդ ԱՄՆ-ի հյուսիս-արեւմուտքը նոր փոթորկի է պատրաստվում: Հաջորդ շաբաթ նոր փոթորիկ կմոտենա ծովափին: Ոչ այդքան ավերիչ, սակայն` դարձյալ  վտանգավոր: