Դելֆինները կրկին զանգվածային ինքնասպանություն են գործել. 90 կաթնասուններ դուրս են նետվել Ավստրալիայի եւ Թասմանիա կղզու միջեւ գտնվող Բասովի նեղուցի մերձակայքի 2 փոքր կղզիների ափ:
13 դելֆինների առաջին խումբը Քինգ կղզու ափին գտնվել է նոյեմբերի 3-ի երեկոյան, իսկ հաջորդ օրը հարեւանությամբ գտվող փոքրիկ կղզի են նետվել 80 դելֆիններ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավստրալական ռեյնջերները, որոնց օգնել են բազմաթիվ կամավորներ, ամբողջ կիրակի օրը աշխատել են ծովային կենդանիների փրկության համար, որոնցից շատերին ստիպված են եղել հանել ափամերձ ավազների միջից: Չնայած ջանքերին` 70 դելֆին զոհվել է:
Ըստ մասնագետների կանխատեսման` դելֆինների զանգվածային 2 նետումներն իրարից ոչ հեռու գտնվող կղզիների ափեր ունի մեկ ընդհանուր պատճառ: Ճիշտ է, ոչ ոք այն չի կարող ասել:
Ինչպես գրում է LifeNews-ը, կենսաբանները պնդում են, որ բազմաթիվ վարկածներ կան դելֆինների ինքնասպանության վերաբերյալ, սակայն դեռեւս վստահ չեն, թե դրանցից որն է ճիշտ:











