Աշխարհում առաջին ատոմային Enterprise ավիակիրը ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի կազմում իր վերջին նավարկությունն է կատարել:
Իր վերջին նավարկությունից վերադառնալուց հետո ավիակրի վրա սկսվել են ատոմային 8 ռեակտորների աշխատանքի կանգնեցումը: Այն բանից հետո, երբ նավի վրա էներգետիկ սարքավորումները կկանգնեցվեն, այն կտեղափոխեն Վաշինգթոն` ուտիլիզացիայի համար:
Նավը իր վերջին 25-րդ նավարկությունն է կատարել` բաց ծովում մնալով 8 ամիս: Այս ընթացքում կործանիչը 2200 թռիչքներ է իրականացրել նավի տախտակամածից եւ 56 ռումբ է բաց թողել Աֆղանստանի տարածքում: Բացի այդ, Enterprise-ը ավելի քան 10 անգամ անցել է Օրմուզի նեղուցով, որը Իրանը սպառնում էր փակել` ի պատասխան ԱՄՆ-ի եւ Եվրամիության երկրների տնտեսական պատժամիջոցներին, հաղորդում է «Լենտա.ru»-ն:
Ավիակիր Enterprise-ը ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի մեջ է ընդգրկվել 1961 թ-ի նոյեմբերի 25-ին: 1962 թ-ի հոկտեմբերին նավը մասնակցել է ԱՄն-ի եւ Խորհրդային Միության դիմակայությանը: Ավիակիրը նաեւ մասնակցել է Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմներին:











