Փոքրիկ տերիեր Մեյսին, որը հեշտությամբ տեղավորվում է բաժակի մեջ, ճանաչվել է աշխարհի ամենափոքրիկ շնիկը:
Երեք ամսական Մեյսին խոմյակից մի փոքր ավելի է կշռում եւ հեշտությամբ թաքնվում է Կոկա կոլայի շշի հետեւում: Շնիկի հասակը 7 սմ է, մարմնի երկարությունը՝ 12 սմ, իսկ քաշը՝ 250 գրամ:
կշռում է ընդամենը 250 գրա
Շնիկի սեփականատիրոջ՝ լեհ Աննա Պոլի խոսքով, ծնվելիս շնիկն ընդամենը 45 գրամ է եղել: Աննան անհանգստացել է Մեյսիի առողջության համար եւ նրան կերակրել է ներարկիչով, հաղորդում է «Skuki.net»-ը:
35-ամյա Աննան, ով աշխատում է ընտանի կենդանիների նախատեսված գեղեցկության սրահում, դիմել է Գինեսի ռեկորդների գրքի կազմակերպությանը, որպեսզի իր շնիկին ճանաչեն որպես աշխարհի ամենափոքրիկ շուն, սակայն նրան պատասխանել են, որ կարող են Մեյսիին գրանցել միայն այն ժամանակ, երբ նա դառնա մեկ տարեկան: Մինչ այդ նա համարվում է աշխարհի ամենափոքրիկ շնիկը:













