Պերուի շամաններն ինկերի հնագույն աստվածներից հետաքրքրվել են ԱՄՆ-ի քաղաքական մրցապայքարի ելքի մասին: Բարդ արարողակարգը տեւել է մեկ ժամ: Կիրառվել են 2 մրցակիցների լուսանկարները, ինչպես նաեւ սպանված նախագահ Ջոն Քենեդիի եւ իրավապաշտպան Մարտին Լյութեր Քինգի լուսանկարները:
Թե ինչ դեր են խաղացել նկարները, կախարդները չեն բացատրել: Ըստ գուշակության՝ հաղթանակը Բարաք Օբամային է: Այնուհետեւ շամանները եւս մեկ արարողակարգ են կատարել, որպեսզի հաջողությունն ուղեկցի քաղաքական 2 գործիչներին` անկախ կայանալիք քվեարկության արդյունքներից, հաղորդում է ntv.ru-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ոմ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 6-ին: Ըստ վերջին հարցումների` Օբաման եւ Ռոմնին եզրափակիչ են դուրս եկել հավասար հնարավորություններով:











