Կանադացի Պատրիկ Բոյվինը համացանցում «մահացու» տեսանյութ  է տեղադրել խաղալիք վիշապի հետ իր փոքրիկ որդու «պայքարի» վերաբերյալ: Դեղին կոստյումով փոքրիկը, ինչպես Ումա Թուրմանն է «Սպանել Բիլին» ֆիլմում, հարցերը լուծում է «թշմանու» հետ` ի վերջո  պատառոտելով նրա սինտիպոնե  «սիրտը»:

Րոպեանոց «Dragon Baby» մածաթիվ հատուկ էֆեկտներով տեսանյութը, որում տղան ոչ պակաս  կռիվ է մղում, քան «Սպանել Բիլին» ֆիլմի դերասանները, զարմացրել է ամերիկացի լրագրողներին:

Եթե Բոյվինն անգամ «Օսկար»  չստանա իր գլուխգործոցի համար, ապա առնվազն կհավակնի տարվա հայր մրցանակին, գրում է  Yahoo News-ը:

Տեսանյութը YouTube –ում տեղադրվել է չորս օր առաջ, եւ  այն արդեն դիտել է վեց միլիոն մարդ, գրում է  NEWSru.com-ը:

Պատրիկ Բոյվինը YouTube-ի աստղ էր դարձել նաեւ «Iron Baby» տեսանյութի համար, որում նկարահանել էր իր դստերը` «Երկաթե մարդ» ֆիլմի մոտիվներով, որը 14 մլն դիտում էր գրանցել: