Դեռ «Սենդի» փոթորկից ուշքի չեկած՝ Նյու Յորքում նոր փոթորիկ է սկսվել` «Նոսիսթերը», եւ այն ծածկել ձնաշերտով: Քաղաքի բոլոր վթարային ծառայությունները պատրաստ են տարերքի հետեւանքների վերացմանը:
Ըստ օդերեւութաբանների` վերջին 8 ժամում քաղաքում տեղացել է տեղումների ամսական ծավալի մեկ երրորդը: Քամու ուժգնությունը 70 կմ/ժ է, հաղորդում է ՆՏՎ-ն:
Նյու Յորքում հսկայական խցանում է: Որոշ փողոցներում վարորդները կանգնած են ժամերով: Բացի դրանից, օդի ջերմաստիճանը իջել է զրոյի, եւ ճանապարհները սառցակալում են։
Ինչպես AP-ին վկայակոչելով հայտնում է «lenta.ru»-ն, ձնաբքի պատճառով Նյու Յորք, Նյու Ջերսի եւ Կոնեկտիկուտ նահանգների տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության: Հետաձգվել է 1,7 հազար չվերթ:
ԱՄՆ-ի Արեւելյան հատված փոթորիկը հասել է տեղական ժամանակով կեսօրին (Երեւանի ժամանակով` նոյեմբերի 7-ի ուշ երեկոյան):
Տեղի բնակիչները, հիշելով նախորդ փոթորկի հետեւանքները, խանութներից կրել են հացը, ջուրը, բաջարեղենը, պանիրները, պահածոները, նպարեղենը: Մեծ պահանջարկ ունեն նաեւ լապտերների մարտկոցները, լուցկիները եւ մոմերը:











