Google-ը նշում է Բրեմ Սթոքերի՝ Դրակուլային վերակենդանացրած մարդու ծննդյան 165-ամյակը: Ավանդական լոգոտիպը փոխարինվել է տոնականով, որում պատկերված են իռլանդացու հայտնի պերսոնաժները:
165 տարի առաջ Դուբլինում, ծառայողի ընտանիքում ծնվեց գրող Բրեմ Սթոքերը՝ սարսափների ամենահայտնի վեպի՝ «Դրակուլայի» հեղինակը: Բրեմը բավական թուլակազմ երեխա էր, նա 7,5 տարեկան դառնալուց հետո միայն կարողացել է քայլել:
Տարբեր բուժումներից հետո Բրեմ Սթոքերն ապաքինվել է եւ սկսել զբաղվել սպորտով, այդ թվում՝ թեթեւ աթլետիկայով եւ ֆուտբոլով: Նա ընդունվել է Տրինիտի քոլեջ եւ, ավարտելով, հոր շնորհիվ անցել պետական ծառայության:
Գրողի իր ստեղծագործական ուղին Բրեմն սկսել է The Evening Mai թերթում հրապարակումներից, որտեղ ընթացիկ թատերական ներկայացումների վերաբերյալ քննադատական հոդվածներ էր տպագրում: 1876թ. նա հրապարակել է իր առաջին գիրքը` «Հասարակ ծառայողի պարտականություններն Իռլանդիայում» վերնագրով:
1897թ. լույս տեսած «Դրակուլա» վեպը հսկայական հաջողություն է ունեցել եւ Սթոքերին ժանրի վարպետի ու տաղանդավոր գրականագետի դափնիներ շնորհել:
«Դրակուլան» բազմիցս վերահրատարակվել է, թարգմանվել բազմաթիվ լեզուներով, թատերական ներկայացումների եւ բազմաթիվ էկրանավորումների հիմք դարձել:
Բրեմ Սթոքերը մահացել է 1912թ. ապրիլի 20-ին Լոնդոնում:











