Աշխարհում ամենածեր գաճաճ կինը՝ հնդկաստանցի Զինատ Բի Բհոպալը պնդում է, որ ինքը 113 տարեկան է, թեեւ փաստաթղթերով նա ընդամենը 101 տարեկան է: Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները մտադիր են պարզել նման անսովոր հնդկուհու իրական տարիքը, սակայն, նրանց տվյալներով, նա ցանկացած դեպքում մոլորակի ամենածեր գաճաճ կինն է: Նրա հասակը 91 սմ է:

Զինատ Բի Բհոպալը հույս ունի, որ իր ռեկորդի ճանաչումը թույլ կտա իրականացնել իր երազանքը՝ հանդիպել Բոլիվուդի աստղ, դերասան Սալման Խանին եւ մասնակցել մահմեդական ամենամյա ուխտագնացությանը Մեքքա, հաղորդում է Skuki.net-ը:

Վերջին տարիներին ծեր կինն ապրում է ընկերոջ ընտանիքում, որտեղ նրան մոր պես են ընդունում: Նա այդպես էլ չի ամուսնացել, որի համար շատ չի ափսոսում, փոխարենը նշում է, որ չի կարող ապրել առանց ծխախոտի, հանուն որի պատրաստ է հրաժարվել անգամ սննդից: