Հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունների մասին պատմող «Ընդհատված երգ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միության մոսկովյան կինոյի տանը:

Ֆիլմը պատմում է զինվորների, հայերի ու ադրբեջանցիների մասին, ովքեր Ղարաբաղյան պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ հայտնվել են փոսում:

Ֆիլմի պրեմիերային հրավիրված են Ռուսաստանի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ռուսական մշակույթի եւ արվեստի հայտնի գործիչներ:

Արդեն հաղորդվել է, որ ֆիլմի հեղինակն իր առջեւ խնդիր չի դրել պաշտպանել հերոսներից որեւէ մեկի դիրքորոշումը: Դրա փոխարեն սկիզբ առած երկխոսության միջոցով հերոսները փորձում են գտնել այն ընդհանուրը, որը կարող է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք լինել: