Ֆրանսիայի կենդանաբանական այգիներից մեկում փոքրիկ աղջնակը փորձել է լուսանկարվել առյուծների վանդակի մոտ, երբ հետեւից զգուշորեն մոտեցել է մի առյուծ։ Թեեւ առյուծները գտվում են ապակե հաստ շերտից այն կողմ, աղջիկը մի պահ շրջվելով՝ սարսափահար է եղել՝ տեսնելով առյուծին դեմ դիմաց, սակայն տեսագրության մեջ երեում է, որ նա այնուհետ ժպտալով վազել է ծնողների մոտ։