Թրաֆլզ անունով ծովախոզուկը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ ամբողջ աշխարհի իր ցեղակիցների շրջանում ամենաերկար ցատկն իրականացնելով:
Խոսքն ընդամենը 48 սմ-անոց ցատկի մասին է, որը հավասար է մարդու փոքր քայլին, սակայն ծովախոզուկների համար դա իսկական ձեռքբերում է, եւ ամեն մի ծովախոզուկ չի կարող հաղթահարել նման հեռավորությունը, գրում է skuki.net-ը:
Ռոզիթ քաղաքի (Մեծ Բրիտանիայի Ֆեյֆ կոմսություն) կրծողը նոր ցատկի շնորհիվ վերադարձրել է իր տիտղոսը. դեռեւս մարտին 4-ամյա Թրաֆլզը համաշխարհային աստղ էր դարձել, երբ 30 սմ-անոց ցատկ էր կատարել, սակայն այդ ռեկորդը շուտով գերազանցել էր Պերուից մեկ այլ ծովախոզուկ: Իսկ այժմ բրիտանացի կրծողը սեփական ռեկորդը գերազանցել է 18 սմ-ով՝ դառնալով աշխարհի բացարձակ չեմպիոն:
Ինչպես խոստովանել է ռեկորդակրի տիրուհի Խլոյի Մակարին, իր ծովախոզուկին օգնել էր կաղամբը, ինչին հասնելու համար է նման ցատկ կատարել:











