Հայ ավտոդիլերներն այնքան հայտնի են Լոս Անջելեսում, որ նրանք նույնիսկ տեսախաղերի հերոսներ են դարձել:
Նախոր շաբաթ հայտնի են դարձել հայտնի Grand Theft Auto խաղի նոր, 5-րդ մասի մասնամասները: Այս խաղն առավել հայտնի է որպես GTA V., որտեղ եւս առանց հայերի «յոլա չեն գնացել»:
Այս անգամ խաղում կա երեք գլխավոր հերոս, որոնցից մեկը՝ Ֆրանքլինն աշխատում է լյուքս դասի ամտոմեքենաների հայ դիլերի մոտ, հաղորդում է The Guardian-ը:
Ֆրանքլինը երիտասարդ տղա է՝ Լոս Սանթոսի (հորինված քաղաք է-խմբ) հարավային շրջաններից: Նա պարտքերի դիմաց վերադարձնում է լյուքս դասի ավտոմեքենաները, որոնք վարկով վերցրել են հայկական ավտոսրահից:
Խաղի մյուս երկու հերոսներն են բանկերի նախկին կողոպտիչ Մայքլը եւ նրա ընկեր, թմրամոլ Թրեվերը:
Խաղի նոր տարբերակի թողարկումը սպասվում է 2013-ի գարնանը:











