ԱՄՆ-ում սեփական տանը մահացած են գտել նախկին զինծառայող Դանիել Ավներին, որը հայտնի էր «Մարդ-վագր» անունով։ Տղամարդն իր կյանքի զգալի մասը վատնել էր դեմքը կատվայինի վերածելու վրա։ Նա մահացել է նոյեմբերի 5-ին 54 տարեկան հասակում, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։ Նախնական տվյալներով՝ ռազմածովային ուժերի վետերանն ինքնասպան է եղել։

Դանիել Ավները ծնվել էր 1958թ. Միչիգանում, ծառայել էր նավատորմում, հետո, տուն վերադառնալով, հայտնել էր, որ ողջ կյանքում երազել է վագր դառնալ, եւ մարմինը փոխակերպելու պրոցեդուրաներ է անցել։ Այսպես, փոխակերպվել է նրա դեմքի ձեւը, բեղիկներ են փոխպատվաստվել, արհեստական ժանիքներ դրվել, սրվել են ատամները: Նրա մարմնին շերտերի տեսքով դաջվածքներ են արվել, անգամ մեխանիկական պոչ է ունեցել: Բացի այդ, Անվերը «վագրային» կենսակերպ է վարել, ծառեր է մագլցել եւ հում մսով սնվել, գրում է  TOPNews-ը: Մեկնաբանելով իր արտաքին փոխակերպումները՝ Ավները հայտարարել էր, որ իր նախնիները հուրոն-հնդկացիներ են եղել, որոնք Հյուսիսային Ամերիկայի զորավոր ցեղախմբի ներկայացուցիչներ էին, ինչն էլ իրեն ոգեշնչել է արմատական փոփոխությունների: «Ես հետեւում եմ վագրի ուղուն», - ասել էր տղամարդը: