Red Bull էներգետիկ ըմպելիքի գովազդային հոլովակը YouTube-ում առաջին 4 օրում ավելի քան 4 մլն դիտումէ ունեցել: Նոյեմբերի 11-ին հրապարակված, The Athlete Machine (բառացի՝ «Մարզիկների մեքենան») անվանումը կրող տեսահոլովակը դիտել են ավելի քան 4,4 մլն անգամ:
Հոլովակում նկարահանվել են էքստրեմալ սպորտաձեւերով զբաղվող հայտնի մարզիկներ, այդ թվում պարաշյուտիստ Շոն ՄակՔորմաքը, սքեյթբորդիստ Ջո Բժեզինսկին, բայքեր Դենի ՄակԱսքիլը, bmx-ռայդեր Դրյու Բեզանսոնը:
Գովազդային հոլովակում նրանք գործի են դնում սարքավորման մասերը, որոնք արդյունքում թույլ են տալիս Red Bull ստանալ սառույցի կտորից:
Ինչպես գրում է Sostav-ը, հոլովակի ստեղծման վրա աշխատել է Synn Labs թիմը՝ Լոս Անջելեսից, որը նախկինում աշխատել է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Google-ը, Disney XD-ը, LACMA-ն, Microsoft-ն ու Target-ը:











