Բրիտանական հավի մոտ անսովոր ունակություններ են ի հայտ եկել. տնային այս թռչունը սովորել է հաշվել մինչեւ ութը:
Հավը, ում անվանել են բրիտանացի հեռուստահաղորդավար Քերոլ Վորդերմանի պատվին, առանց դժվարության տարբերում է խաղաթղթերի վրա պատկերված թվերը: Նրա նոր տիրուհին` 47-ամյա Հելեն Ջոնսը շատ է զարմացել, երբ Քերոլը նշել է այն թիվը, որը եղել է քարտերից մեկի վրա: Թռչունը կտուցով հարվածել է այնքան անգամ, ինչ թիվ պատկերված է եղել այնտեղ:
Հելենը կարծում է, որ ուսուցումը պետք է դանդաղ ընթանա, հակառակ դեպքում թռչունը կկորցնի հետաքրքրությունը. «Մենք պարապում ենք երկու-երեք րոպե` մյուս թռչուններից հեռու»:











