Google ընկերությունը գրքերի ավտոմատ սկանավորման սարք է ներկայացրել, որը համատեղության կարգով նաեւ փոշեկուլ է:
Առաջին անգամ այս սարքի մասին խոսվել է 2012 թվականի մայիսին կայացած շնորհանդեսի ժամանակ: Նոյեմբերին Google-ը համացանցում հրապարակել է սկաների նկարագրությունը: Օգտվելով այդ նյութերից, նմանատիպ սարք կարող է ստեղծել յուրաքանչյուր ցանկացող, հաղորդում է The Wired-ը:
Սարքի հիմնական տարրերը մետաղական շերտից կազմված երեք կողերով պրիզման է, սկաները, որը տեղադրվում է պրիզմայի ներսում եւ փոշեկուլը: Գիրքը դնում ենշրջանակի մեջ, որը շարժվում է պրիզմայի կողերով, իսկ փոշեկուլը թերթում է գրքի էջերը, գրում է Lenta.ru-ն:
Նման սարքի օգնությամբ հազար էջից բաղկացած գրքի սկանավորումը տեւում է 1,5 ժամ: Սկաների ընդհանուր արժեքը 1,5 հազար դոլար է: Սարքի թերություններից մեկն այն է, որ քամին կարող է թերթել գրքի ոչ թե մեկ, այլ մի քանի էջեր:











