Մեքսիկական ծոցում, ԱՄՆ-ի ափի մոտ պայթյուն է տեղի ունեցել Black Elk ընկերության նավթային պլատֆորմում։ Հրդեհ է սկսվել։ Այս պահին հայտնի է երկու կորածների մասին։ 11 մարդ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից չորսի վիճակը կրիտիկական է։

Ընկերությունում հայտարարում են, որ հրդեհը մարվել է։ Պլատֆորմում եղել է 22 մարդ։ Նավթի եւ գազի արդյունահանում պլատֆորմում չէր իրականացվում։

Նախնական տվյալներով, բռնկման եւ պայթյունի պատճառ կարող են եղած լինել անվտանգության կանոնների խախտումը։ Բնապահպանական հետեւանքների մասին եզրահանգում անել այս պահին դեռ հնարավոր չէ։ Black Elk ընկերությունն իշխանություններին հայտնել է, որ նավթի արտահոսքը կազմել է մոտ 106 լիտր։

Bloomberg-ի տվյալներով, Black Elk ընկերությունը փայաբաժին ունի Լուիզիանայի եւ Տեխասի ափերի մոտ գտնվող 854 նավթահանքերում։ Black Elk Energy-ն բազմիսց տուգանքներ է վճարել օբյեկտներում անվտանգության կանոնների խախտումների համար։ Նախորդ վճարումը եղել է 2012թ. սեպտեմբերին՝ 300 հազար դոլար։