Եգիպտոսում սարսափելի ավտոպատահարում, այս ժամի տվյալներով, 45 երեխա է զոհվել, եւս 9 մարդ ծանր վիրավորվել է։ Հիշեցնենք, Եգիպտոսի Ասյուտ նահանգում գնացքը բախվել էր դպրոցական ավտոբուսին։
«ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 8.00-ի սահմաններում (Երեւանի ժամանակով՝ 10.00)։ Առկա տվյալներով՝ Կահիրե-Ասուան երթուղին իրականացնող գնացքն ավտոբուսին բախվել է Մանֆալութ բնակավայրի երկաթուղային անցումներից մեկում։ Ավտոբուսում 60 դպրոցական կար։
Նահանգապետին կից ստեղծվել է միջադեպի պատճառները քննող հատուկ հանձնաժողով, ինչպես նաեւ զոհված դպրոցականների եւ տուժածների հարազատներին շտապ օգնություն ցուցաբերելու հանձնաժողով։











