Եգիպտոսում դպրոցական ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով զոհերի թիվը հասել է 47-ի: 13 մարդ վիրավորվել է: Նախնական տվյալներով` ողբերգությունը տեղի է ունեցել երկաթուղային աշխատողի պատճառով, ով քնած է եղել եւ չի իջեցրել ուղեփակոցը: Նա ձերբակալված է:
Դպրոցական ավտոբուսը, նկատելով կանաչ լույսն ու բարձրացված ուղեփակոցը, անցել է երկաթուղային ճանապարհն ու բախվել գնացքին:
Եգիպտոսի տրանսպորտի նախագահ Ռաշիդ ալ Մետինին ողբերգության հետ կապված հրաժարական է ներկայացրել` նշելով, որ իր վրա է վերցնում կատարվածի պատասխանատվությունը: Հրաժարական է ներկայացրել նաեւ Եգիպտոսի երկաթուղու վարչակազմի ղեկավարը, հաղորդում է NEWSru.co.il-ը։











