Դուբայի «Jumeira Lake Towers» թաղամասսում խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է «Ալ Արաբիան», բռնկումն սկսվել է նոյեմների 18-ի գիշերը:

Պատճառներն առայժմ անհայտ են: Ոստիկանությունն ու փրկարարներն սկսել են մարդկանց տարհանել հարեւան շենքերից: Առայժմ հայտնի չէ, թե քանի մարդ է գտնվել շենքում, եւ քանիսն է տուժել:Հրդեհի տեսանյութը տեղադրվել է YouTube-ում, որից երեւում է, որ բռնկվել են շենքի առնվազն 10 հարկերն ու տանիքը:«Jumeira Lake Towers» թաղամասում ավելի քան 80 բարձրահարկ շենք կա, որոնք տեղակայված են ընդամենը 1,8 քառ.կմ-ի վրա: Նրանց մի մասի շինարարությունը դեռ շարունակվում է: