Մումբաիում դիակիզել են Հնդկաստանում հայտի քաղաքական գործիչ Բալ Տակերեային: Հուղարկավորման արարողությանը մասնակցել են 100 հազարավոր հնդիկներ:
Կենդանության օրոք Տակերեայի ոճի «ֆիմրային» դետալը նրա մուգ ակնոցներն էին: Հուղարկավորման ժամանակ եւս նա մուգ ակնոցներով է եղել:
Նոյեմբերի 17-ին Հնդկաստանում, 86 տարեկան հասակում մահացել է հինդուիստական «Շիվ Սենա» («Շիվայի բանակ») կուսակցության հիմնադիր Բալ Տակերեան:
Նա մեղադրվում էր 1993 թվականին հինդուիստների եւ մահմեդականների միջեւ թշնամանք հրահրելու համար: Այդ ժամանակ Մումբաի քաղաքում անկարգությունների հետեւանքով սպանվել էր մոտ 900 մարդ: 2002 թվականին Տակերեան կոչ է արել ինքնասպանների ջոկատներ ստեղծել՝ մահմեդականների վրա հարձակումների համար, հաղորդում է BBC-ն:
«Շիվ Սենան» հնդկական կուսակցություն է, որը շատ աղբյուրների համաձայն ծայրահեղական է: Այն ստեղծվել է 1966 թվականին: Այն ազգայնական կուսակցություն է, որն առավել շատ համախոհներ ունի Մահարաշտրում եւ Գոայում, իսկ նրա գլխավոր կենտրոնը Մումբաին է:











