Փարիզում նույնասեռ ամուսնությունների դեմ բողոքողները ծեծել են ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիներին: Աղջիկները փողոց էին դուրս եկել գեյերին աջակցելու:
Նույնասեռ ամուսնությունների դեմ ակցիան Փարիզում շարունակվել է նոյեմբերի 18-ին, եւ մի քանի հազար մարդ երթի են դուրս եկել, որը կազմակերպել էր Civitas շարժումը: Ցուցարարները ձեռքներին ունեցել են ընտանեկան արժեքները պաշտպանող պաստառներ:
Ինչ-որ պահի ցուցարարների առաջ հայտնվել են FEMEN-ի կիսամերկ ակտիվիստուհիները, որոնք գոռացել են` «Մենք հավատում ենք գեյերին» եւ սպիտակ փոշի են տարածել: Մի քանի դժգոհ ցուցարար խփել են աղջիկներին, ինչի հետեւանքով ընկել են, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով AP-ին:
Հիշեցնենք, որ այս հանգստյան օրերին հարյուր-հազարավոր ֆրանսիացիներ փողոց էին դուրս եկել` դժգոհելով այն օրինագծի դեմ, որով կթույլատրվեն նույնասեռ ամուսնությունները:











