Ավստրալական Բատմանս Բեյ քաղաքի բնակիչները սքանչելի եւ վտանգավոր յուրօրինակ երեւույթ՝ պտտահողմի հսկայական սյուն են տեսագրել, որը ձեւավորվել էր ծովափին՝ ներքաշելով ծովի ջուրը: «Կապույտ հրեշի» տեսքը վախեցրել է անգամ մասնագետներին, գրում է The Australian-ը:
Չնայած սահմռկեցուցիչ տեսարանին, գտնվել են համարձակներ, ովքեր չեն վարանել փողոց դուրս գալ եւ լուսանկարել «հրեշին»: Ջրասյունն ափին մնացել է մոտ 20 րոպե: Փորձագետների խոսքով՝ դա ավստրալական ափերում երբեւէ գրանցված ամենախոշոր «ջրային հողմապտույտն» էր:
Ջրային պտտահողմերի մասնագետ Ռոն Կոտիսի կարծիքով՝ հսկան 3 կմ բարձրություն է ունեցել, գրում է vesti.ru-ն: Պտտահողմի հետեւանքով ոչ ոք չի տուժել:











