Նոր Զելանդիում ժայթքել է Տոնգարիրո հրաբուխը՝ արտանետելով քարեր եւ մոխիր։ Երկրի խոշորագույն քաղաք Օքլենդից 280 կմ հարավ գտնվող հրաբուխի վրա 2 կմ բարձրությամբ ծխե սյուն է բարձրացել։

Այս պահին Նոր Զելանդիայի այդ հատվածում արեւային եղանակ է։ Տոնգարիրոյի լանջերին եղել են մի քանի տուրիստական արշավախմբեր։ Փրկարարները տարածքից դուրս են բերել մոտ 50 զբոսաշրջիկների։

Վերջին տարիներին հրաբուխը դարձել է հայտնի տուրիստական կետ, քանի որ այստեղ են նկարահանվել «Մատանիների տիրակալը» ֆիլմերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Տոնգարիրո հրաբուխը մեկդարյա քնից հետո արթնացել է այս տարվա օգոստոսի 6-ին։ 1896-97 թվականներին ժայթքումը տեւել է 11 ամիս։