Broad Group շինարարական ընկերությունը հայտարարել է, որ 220 հարկանի շենք կկառուցի 90 օրում: Մեկ մլն քմ տարածք եւ 838 մետր բարձրություն ունեցող շենքը կկառուցվի Հունան նահանգի Չանշա քաղաքում: Շինարարական ընկերությունը պնդում է, որ շենքը կդիմանա 9-բալանոց երկրաշարժին, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ընկերության գաղտնիքն այն է, որ շենքը կառուցում է պատրաստի մոդուլների սկզբունքով, ինչը զգալիորեն կրճատում է շինարարության ժամանակն ու գինը: Այդ տեխնոլոգիայի օգնությամբ չինացիներն արդեն 20 բարձրահարկ շենք են կառուցել, օրինակ 30-հարկանի հյուրանոցի շենքը կառուցել են 15 օրում:
Այսպիսով, Sky City One շենքը կդառնա պատմության մեջ ամենաբարձր շենքը: Ներկայումս աշխարհի ամենաբարձր շենքը Դուբայի Burj Khalifa-ն է, որի բարձրությունը 828 մետր է:
Շինարարությունը պետք է սկսվի 2013-ի հունվարին եւ ավարտվի մարտին:











