«Հակահարված» art խմբի անդամների հետ կապված միջադեպի բոլոր հանգամանքները ճշտվում են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հակահարված» art խմբի որեւէ անդամ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման չի ենթարկվել:
Նշենք, որ այսօր համացանցում տարածվել է տեսանյութ, ըստ որի` ԵՊՀ-ում ծեծել են «Հակահարված» art խմբի անդամին: «Հակահարված» art խմբի անդամ Լուսինե Հայրապետյանը iLur.am-ի հետ զրույցում հայտնել նշել է, որ հերթական ակցիայի ժամանակ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալն ու Երեւանի պետական համալսարանի անվտանգության աշխատակիցներն ընդհատել են ակցիան ու ծեծել ակցիայի կազմակերպիչներից մեկին: Իսկ նրանք փորձել են ակցիա իրականացնել, «ուսանողությանը ոտքի հանել ընդդեմ կառավարական ռեժիմի»:











