29-ամյա բրիտանացի Յան Բրաունը համաշխարհային ռեկորդ է սահմանել, դառնալով աշխարհում առաջին մարդը, ով 13 վայրկյանում միաժամանակ երկու սուր թուր է կուլ տալիս: Նրա խոսքով, ինքը շատ ջանք ու ժամանակ է ծախսել՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:
Ավելի վաղ զարմացած հանդիսատեսի աչքի առաջ Բրաունը մեխեր են մեխում դեմքին, ինչպես նաեւ հիանալի տիրապետում էր զենքին:
Բեմում իր գործունեությունը բազմազան դարձնելու նպատակով, Յանն իր ընկերուհու ցանկությամբ, սկսել է մարզվել տարբեր առարկաներ կուլ տալու հարցում՝ սկսած սովորական սեղանի դանակից: Նա օրական 40 անգամ երկաթե առարկաներ է կուլ տվել եւ շուտով սկսել է աշխատել արագության վրա, հաղորդում է LifeNews-ը:
Այս տարվա նոյեմբերին, ժյուրիի ներկայությամբ, նա 13 վայրկյանում երկու թուր է կուլ տվել՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ:











