Բրազիլիայում մեծ աղմուկ է հանել ինտերնտում հայտնված տեսանյութը, որտեղ ոստիկանները սեռական ոտնձգության են ենթարկում եւ ծեծում մի երիտասարդ աղջկա։

Դեպքը տեղի է ունեցել «Վասկո դա Գամա»-«Կորիտիբա» խաղից առաջ։ Տեսագրության մեջ երեւում են 3 ոստիկան, որոնցից 2-ը սեռական ոտնձգության են ենթարկում աղջկան, իսկ այնուհետ մյուս ոստիկանը նրան առանձնացնում է եւ տանում պատի մոտ, որտեղ շարունակում է սեռական ոտնձգությունը եւ սկում է աղջկա գլուխը հարվածել պատին։

Նշվում է, որ ոստիկանների նկատմամբ հետաքննություն է սկսվել։