Toshiba ընկերությունը ներքոտանի ռոբոտի, որը կարող է տեղաշարժվել ոչ հարթ մակերեւույթի վրա եւ նախատեսված է «Ֆուկուսիմա-1» էլեկտրակայանի շենքի ներսում հետազոտությունների համար:

Սարքը, որը կշռում է 65 կգ, իսկ բարձրությունը 105 սմ է, ստացել է «Quadruped-չորքոտանի» անվանումը:

Ռոբոտի հիմնական առանձնահատկություններից մեկը ոչ հարթ մակերեւույթի վրայով քայլելու, այդ թվում աստիճաններով բարձրանալու եւ իջնելու ունակությունն է:

Quadruped-ն իր առաքելությունը կկատարի ոչ թե միայնակ, այլ՝ գործընկերոջ հետ: Երկրորդ ռոբոտը կշռում է ընդամենը 2 կգ եւ ի տարբերություն իր «ավագ ընկերոջ», չի քայլում, այլ տեղաշարժվում է անիվների օգնությամբ:

Ճարտարագետները նախատեսել են, որ այն պետք է օպերատիվ հետախույզի դեր կատարի՝ օգնելով ընկերոջն ավելի արագ կողմնորոշվել կիսավեր շենքի ներսում, հաղորդում է Vesti.ru-ն: Չորքոտանի ռոբոտի վրա կա 4 տեսախցիկ եւ պորտատիվ դոզիմետր: