Լոնդոնի կենտրոնում, Թրաֆալգարի հրապարակից, երկրի խորհրդարանի եւ վարչապետ Դեւիդ Քեմերոնի նստավայրից ոչ հեռու, սկանդալ է հասունացել, որի պատճառով ոստիկանությունը նույնիսկ ստիպված է եղել փակել Ուայթհոլի փողոցը:

Twitter-ն ու մյուս սոցիալական ցանցերը վայրկյանապես լցվել են «ամոթալի լուսանկարներով» եւ տեսանյութերով:

Սոցցանցերի օգտատերերը նշել են, որ Ուայթհոլը փակել են մերկ տղամարդու պատճառով, ով բարձրացել է Քեմբրիջի հերցոգ, Գեորգ իշխանի արձանի վրա, որը գտնվում է Պաշտպանության նախարարության հրապարակում:

Մերկ տղամարդը նստել է ձիավոր իշխանի ուսին: Նա թափահարել է ձեռքերը, մատով ինչ-որ բան ցույց տվել ու շարժել շրթունքները:

Ինչպես հաղորդում է BBC-ն, միջադեպը տեղի է ունեցել կեսօրին: Ոստիկանները պատմել են, որ երբ տղամարդը բարձարցել է արձանի վրա, նա հագնված է եղել, իսկ հետո սկսել է արագ հանվել:

Անմիջապես բազմություն է հավաքվել արձանի մոտ, ովքեր սկսել են լուսանկարել մերկ տղամարդուն:

Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու «շտապօգնության» աշխատակիցները: Տղամարդուն խնդրում են իջնել արձանի վրայից, հակառակ դեպքում նրան կստիպեն դա անել: