Բրազիլիայի ջունգլիներում որսորդները յուրօրինակ կադրեր են նկարահանել, որոնցում վիթխարի անակոնդան մեկուկես րոպե իր որովայնից դուրս է մղում կով հիշեցնող հսկայական կենդանու:
YouTube-ի որոշ օգտվողներ նշում են, որ «կովը» միգուցե իրականում Հարավային Ամերիկայում բնակվող կապիբարա է եղել՝ ջրային խոզ, որը եւս անակոնդայի համեղ պատառներից է: Խոտակեր այդ կենդանու երկարությունը մետրից ավելի է:
Օձերը սնվում են ձկներով, խոշոր թռչուններով եւ տարատեսակ կենդանիներով, անգամ՝ հովազներով: Անազատության մեջ նրանց կերակրում են սառեցված ճագարներով եւ խոզերով:
Անակոնդան արդեն կուլ տված սնունդը շատ արագ հանում է, եթե այն իր համար վտանգավոր է կամ անհանգստություն է պատճառում, գրում է Digital Journal-ը:
Բացի այդ, սնունդը կարող են հետ տալ հիվանդ օձերը:
Անակոնդայի մարսողությունը չափազանց դանդաղ է կատարվում: Մեծ չափաբաժին կուլ տալու դեպքում այն կարող է ամբողջ տարի հանգիստ ապրել՝ առանց սննդի կարիք զգալու:











