Չինաստանում շահագործման է հանձնվել աշխարհում առաջին արագընթաց երկաթուղին, որն անցնում է էքստրեմալ ցածր ջերմաստիճան ունեցող շրջաններով: Նոր արագընթաց երկաթուղային մայրուղու երկարությունը, որն իրար է կապում Հարբին եւ Դալյան քաղաքները, կազմում է 921 կմ:
Երկաթգիծն անցում է Չինաստանի հյուսիս-արեւելյան երեք նահանգներով՝ Հեյլունցզյան, Ցզիլին եւ Լյաոնին: Գնացքների առավելագույն արագությունն այստեղ կարող է հասնել 350 կմ/ժամի, հաղորդում է «Վզգլյադը»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա աշխարհում առաջին արագընթաց երկաթուղին է, որը կարող է գործել էքսրեմալ ցածր ջերմաստիճանի՝ մինչեւ – 40 աստիճանի, պայմաններում:











