Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին, Ամրակից գյուղի մոտ, «Նիսսան» մակնիշի 31 ՕՍ 816 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու մոտ 20 մետր գլորվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am–ի Լոռիի թղթակիցը, վթարի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ 75-ամյա Արման Սահակյանը եւ ուղեւորը, ում ինքնությունը եւ ճշտվել է. նա Վանաձոր քաղաքի բնակիչ Մամիկոն Խառատյանն է: Նրա վիճակը բավարար է, իսկ վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ կոմայի մեջ:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարահային ոստիկանները՝ հետաքննիչ Ստեփան Համբարյանի գլխավորությամբ:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի