Ճապոնիայի հարվային Յամանասի նահանգում դեկտեմբերի 2-ի առավոտյան փլվել է չոչսկիլոմետրանոց թունելի բետոնե ծածկը` մինչեւ 100 մ երկարությամբ: Միջադեպի հետեւանքով առնվազն երկու ավտոմեքենա է մնացել թունելում, տեղեկացնում է NHK հեռուստաալիքը: Նախնական տվյալներով թունելում 8 մարդ է մնացել:
Ինչպես տեղեկացնում է BBC –ին, մի կնոջ հաջողվել է ինքնուրույն դուրս գալ փլատակների տակից: Նա պատմել է, որ մեքենայում եւս հինգ մարդ է եղել:
Փլուզումից անմիջապես հետո ճանպարհին բռնկվել է ավտոմեքենաներից մեկը, ինչը ավելի է դժվարացրել փրկարարների աշխատանքը, սակայն որոշ ժամանակ անց հրդեհը տեղայնացվել է: Աշխատանքների վերսկսումից հետո փրկարարները հինգ այրված մարմին են գտել:
Փլուզման պատճառներն առայժմ հայտնի չեն: Օցուկի եւ Կացունամի քաղաքների միջեւ երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:











