Մոսկվայում հարձակվել են ազգությամբ վրացի գործարարի վրա: Գողերը միլիոն դոլար են առեւանգել:

Պայուսակում կանխիկ խոշոր գումար տեղափոխող տղամարդուն կրակել են, երբ նա ցանկացել է նստել մեքենան: Ատրճանակներով զինված երկու հանցագործները կրակ են բացել:

Փամփուշտը դիպել է տղամարդու որովայնին եւ խրվել ողնաշարում, տուժածն ընկել է, իսկ  հանցագործները, 30 միլիոն ռուբլի պարունակող պայուսակն առեւանգելով, «Ժիգուլիներով» հեռացել են անհայտ ուղղությամբ:  Հատուկ ծառայությունների աղբյուրը Life News-ին պատմել է, որ դեպքը նկարահանել է հսկող տեսախցիկը:

Վիրավոր Ամիրան Բ.-ն գտնվում է հիվանդանոցում: Նա հայց չի ներկայացրել, գործը հարուցվել է հարձակման փաստով: Թե որտեղից էր խոշոր գումարը եւ ինչի համար էր նախատեսված, դեռեւս հայտնի չէ: 

Ըստ որոշ տվյալների` Ամիրան Բ.-ն որոշակի շրջանակներում «հեղինակություն» է եւ կապ ունի Մոսկվայի հանցախմբերից մեկի հետ: