Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը ուղերձ է հղել Հ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցութամբ, որը նշվում է դեկտեմբերի 3-ին:
Նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ի դեսպանատուն են հրավիրվել սահմանափակ հնարավորության տեր նկարիչներ, որոնք օգնել են դեսպանատան պատերը զարդարել իրենց աշխատանքներով: «Շնորհավորում եմ բոլորին Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նկարիչներին նրանց շնորհալիության եւ տաղանդի եւ այն բանի համար, որ այդքան գույներ են բերել մեր հյուրասենյակ»,- նշել է դեսպանը:
Դեսպանատանը հավաքվել են մարդկանց խմբեր, որոնք ներկայացնում են հայ հանրության տարբեր շերտերը, օգնություն են ցուցաբերում սահմանափակ հնարավորության տեր մարդկանց:
Այդ խմբերի միավորումը կօգնի ավելի շատ ուշադրություն հրավիրել սահմանափակ հնարավորության տեր մարդկանց խնդիրների վրա, ներգրավել շահագրգիռ կողմերի` հանրային կյանքում նրանց մասնակցության խոչընդոտները հաղթահարելու համար:











