Սլովենիայում դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած հակակառավարական զանգվածային ցույցերի ընթացքում ձերբակալվել են տասնյակ բնակիչներ: Ամենախոշոր ցույցը տեղի է ունեցել պետության մեծությամբ երկրորդ Մարիբորե քաղաքում, որտեղ փողոց է դուրս եկել շուրջ տասը հազար մարդ: Ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների:
Ցուցարարները քարերով, շշերով հարձակվել են քաղաքի խորհրդարանի շենքի վրա, որի հետեւանքով այնտեղ հրդեհ է բռնկվել: Ամբոխը ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել` ձերբակալելով 120 մարդու: Վիրավորվել են 18 ոստիկան եւ մի քանի ցուցարար:
Ցելյե քաղաքում բողոքի ցույցին մասնակցել է երկուսուկես հազար մարդ, ձերբակալվել` տասներեքը: Ամենախոշոր համաժողովրդական ցույցը նախատեսված է դեկտեմբերի 21-ին, հայտնում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Սլովենիայոմ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով համոզիչ հաղթանակ էր տարել նախկին վարչապետ Բորուտ Պահորը:
Քվեարկության օրը ցուցարարները փորձել էին բռնի ներխուժել խորհրդարան։ Բնակիչները կառավարությանը մեղադրում էին կոռուպցիայի մեջ եւ բողոքում բյուջեի կրճատումներից։











