Ֆիլիպիններում «Պաբլո» թայֆունի զոհ է դարձել 43 մարդ, հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությանը:
«ՌԻԱ Նովոստին» նշում է, որ իշխանությունների կողմից տվյալ տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռեւս չի ստացվել:
«Պաբլո» թայֆունը (Pablo, ըստ միջազգային դասակարգման՝ Bopha) Ֆիլիպինների հարավում վերջին 20 տարիներին եղածներից ամենաուժեղն է: Դեկտեմբերի 4-ի առավոտյան այն հասել էր երկրի խոշորագույն Մինդանաո կղզի:











