Բրազիլական հեռուստատեսության աշխատակիցները թաքնված տեսախցիկի «Ուրվականը վերելակում»  համարից հետո ներկայացրել են «Դագաղը վերելակում» համարը։

Տեսագրության սկզբում ժպտերես կինն ուղեւորներին ուղեկցում է վերելակի դռների մոտ: Այդ ընթացքում կիրթ հագնված մի քանի հոգի արագ դագաղ են բերում եւ դնում վերելակի մեջ եւ երբ նրանք փորձում են ծաղկեպսակն էլ մտցնել, վերելակի դռները փակվում են։

Հենց վերելակը շարժվում է, լուսավորությունն սկսվում է խափանումներով աշխատել, եւ այդ պահին վերելակում գտնվող դագաղը բացվում է։ Դագաղից դուրս եկած իբր մահացած մարդու մարմինը կախ է ընկնում եւ վայրկյաններ անց սկսում է բղավել՝  մահու չափ վախեցնելով ծուղակն ընկած ուղեւորներին։