Վանաձորցի 19-ամյա Անահիտ Սարդարյանը, ով անչափահաս Թ.-ին 20 հազար դրամով 3 օրով վաճառել էր կալանավայրից նոր վերադարձած ծանոթին, կալանավորված է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: Փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ վանաձորցի 19-ամյա Անահիտ Սարդարյանն անչափահաս Թ.-ին 20 հազար դրամով 3 օրով վաճառել էր կալանավայրից նոր վերադարձած ծանոթին: Վերջինս քաղաքի վագոն-տնակներից մեկում սեռական շահագործման էր ենթարկել անչափահաս աղջկան: Այնուհետեւ նրան վագոն-տնակից տեղափոխել էր ծանոթներից մեկի տուն եւ թաքցրել այնտեղ` լուծելով ոստիկանների աչքից հեռու մնալու հարցերը, բայց հաշվարկներում սխալ էր դուրս եկել, արդեն ոստիկանության տեսադաշտում էր:

Պարզվել է, որ թրաֆիքինգի ասպարեզում Անահիտ Սարդարյանը այնքան էլ սկսնակ չէ: Անչափահաս աղջկան մինչ այդ փողով «հյուրասիրել էր» իր ընկերոջը, ասել էր, թե «քույրը մեծ պարտքեր ունի եւ պետք է օգնի դրանք մարել»:

Մանրամասները` տեսանյութում