Ֆիլիպիններում դեկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ «Պաբլո» թայֆունի զոհերի թիվը հասել էր 82-ի, 21 մարդ անհետ կորած է համարվում: Այդ մասին տեղեկացնում է GMA News-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարար Մանուել Ռոխասի խոսքերը:

 «Պաբլո» թայֆունը, որը դեկտեմբերի  4-ին հասել էր Ֆիլիպինների 10 մլն բնակչությամբ Մինդանաո կղզի, վերջին 20 տարում ամենաուժեղն է:

175կմ/ժ արագությամբ տարերքը, որը պոռթկումների ժամանակ հասնում է 210կմ/ժ-ի, արմատախիլ է անում ծառերը, տեղատարափ անձրեւներ են սկսել՝ առաջացնելով սողանքներ եւ ջրհեղեղներ, գրում է «Ռիա Նովոստին»:

«Ռուսաստանի ձայնը» հաղորդում է, որ իշխանությունների կարգադրությամբ վտանգավոր շրջաններից 53 հազար մարդ է տարհանվել: Շատ քաղաքներում փակ են դպրոցներն ու գրասենյակները: