Ֆիլիպինների հարավային Մինդանաո կղզում թայֆունի զոհերի թիվը հասել է 230-ի, հայտնում են երկրի իշխանությունները: Ավելի վաղ հաղորդվել էր 82 զոհերի մասին:
Նվազագույնը 151 մարդ զոհվել է Մինդանաոյի Դոլինա Կոմպոստելա նահանգում: Եվս 51 զոհ է գրանցվել Արեւմտյան Դավաո նահանգում, 98 մարդ անհետ կորած է համարվում, գրում է lenta.ru-ն:
Հիշեցնենք, 2012-ի ամենաավերիչ «Պաբլո» թայֆունը Ֆիլիպիններ էր հասել դեկտեմբերի 4-ին: Իշխանությունները տարհանել են տեղի բնակիչներին: Ավելի քան 56 հազար մարդ ստիպված լքել են տները: Քամու պոռթկումները հասել են ժամում ավելի քան 200 կմ/ժ արագության:
Ֆիլիպիններում տարեկան 20 անգամ թայֆուններ են գրանցվում, 2011-ին դրանց զոհ էր դարձել մեկուկես հազար մարդ:











