Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի միանգամից չորս խորհրդականներ վերջին մի քանի ժամվա ընթացքում հրաժարական են տվել: Իրենց քայլը պատճառաբանել են Կահիրեում նախագահի նստավայրի մոտ բախումները կանխարգելելու իշխանությունների անկարողությամբ:
«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, եգիպտական նախագահի նստավայրի մոտ երեք տանկ է տեղակայվել: Հաղորդվում է նաեւ զրահավոր գնդերի ժամանման մասին: «Ալ Ջազիրան» հաղորդել է, որ հանրապետական գվարդիան զորքեր է տեղակայում նախագահական նստավայրի շուրջ՝ այն պաշտպանելու նպատակով:
«Ռիա Նովոստին» հայտնում է բախումներում վեց եգիպտացու մահվան մասին: Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհի եւ 300-ից ավելի վիրավորի մասին:











