Սանկտ-Պետերբուրգի օրենսդիր ժողովն ավարտվեց սկանդալով։ Պատգամավորների ուրբաթախոսությունից զայրացած փոխխոսնակ Սերգեյ Անդենկոն, չզսպելով իրեն, գրական լեզվից անցավ «ավելի հասանելիի»։
100 ТВ հեռուստաընկերության «Քաղաքային խորհրդարանն ամրապնդում է իր հեղինակությունը» նյութում նշվում է, որ նիստի վերջում, քաղաքային տնտեսության հանձնաժողովի կազմը փոխելու մասին հարցի քննարկման ժամանակ, Անդենկոն ափերից դուրս եկավ։ «Միացյալ Ռուսաստանն» առաջարկում էր մարմնից դուրս թողնել «եդինոռոս» Ալեքսանդր Սալաեւին, ով համարյա չի լինում խորհրդարանում։ Որոշումը ձգձգվելու պատճառով Անդենկոն նյարդայնացած բարձրաձայնել է. «Քվեարկություն է գնում, ոչխարներ…»։ Ի վիճակի չլինելով հույզերը զսպել` նա կրկին շրջվել է դեպի դահլիճն ու, դատելով ժեստերից, անձայն մի քանի խայթող արտահայտություն էլ է ավելացրել։











