Վերջերս թողարկված « Suomi NPP» արբանյակի օգնությամբ, որը հագեցած է գերզգայուն VIIRS ռադիոմետրով, NASA –ի աստղագետներին  հաջողվել է հստակությամբ ցույց տալ, թե ինչպիսի տեսք ունի մոլորակը` օրվա մութ ժամերին:

Գերզգայուն սարքը արձանգարել է քաղաքների, նավերի լույսերը, նշվում է  NASA-ի կայքում: Արբանյակն ավելի քան 300 անգամ պտույտ է  գործել` արձանագրելու համար երկրի յուրաքանչյուր անկյունը:

Առաջին հայացքից թվում է, թե գիշերային Երկիրը լուսավորվում է  ծայրահեղ անհամաչափ կերպով:  «Որոշ վայրերում լուսավարված քաղաքը հիշեցնում է  միայնակ աստղ  գիշերային երկրնքում, իսկ որոշ վայրերում` գալակտիկաներ»,,-նշում է  NASA.

Զարմանելիորեն  լուսավորված են նավարկելի գետերը, հատկապես առանձնանում է  Նեղոսը, նշում է  «Ռուսաստանի ձայնը»: