Եգիպտոսի սահմանադրական նոր հայտարարագիրը չեղյալ կհամարվի համազգային հանրաքվեից անմիջապես հետո` անկախ քվեարկության արդյունքներից, եգիպտական հեռուստաալիքների ուղիղ եթերում հայտարարել է երկրի նախագահ Մուհամեդ Մուրսին:
Մուրսին ընդդիմության առաջնորդներին նաեւ ազգային երկխոսության կոչ է արել: Նախագահի հանդիպումը հակառակորդների հետ նշանակված է դեկտեմբերի 8-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Մուրսին ընդդիմությանը մեղադրել է արյունահեղության մեջ:
Մուրսիի ելույթը չի գոհացրել ընդդիմությանը: Հատկապես նրանց զայրացրել է այն, որ նախագահը փորձել է արյունահեղության պատասխանատվությունն իրենց վրա բարդել: Մուրսիին մեղադրում են նաեւ, որ փորձում է սպառնալ ընդդիմոթյան առաջնորդներին: Ընդդիմությունը դժգոհ է նաեւ, որ նախագահը հասարակ զիջու չի արել եւ չի փոխել հանրաքվեի օրը, հաղորդում է vesti.ru-ն:
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսի հակառակորդները նրա ելույթից հետո այրել են Կահիրեի Մուքաթամ թաղամասում գտնվող «Մահմեդական եղբայրների» գրասենյակը, հայտնում է «Ռոսբալտը»:
Բացի դրանից, իսլամիստների հակառակորդները Կահիրեում ավերել են «Մահմեդական եղբայրների» եւս երկու ներկայացուցչություն:











