Նոր Զելանդիայի խոշորագույն Օքլենդ քաղաքի արեւմտյան ծայրամասերում հզոր փոթորիկ է սկսվել: Փոթորիկը ծառեր է արմատախիլ արել, ավերել շենքեր եւ հեղեղել մայրուղիները:
Առնվազն երեք մարդ զոհվել է: Իշխանությունները հայտնում են, որ եւս յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 250 մարդ ստիպված է եղել լքել տունը։
«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ այս փոթորիկն իր ավերիչ հետեւանքներով արդեն հավասարեցրել են նորզելանդական պատմության ամենամահաբեր պտտահողմին. 1948 թ. Համիլտոնում փոթորկից մահացել էր երեք մարդ:











