Նախագահ Բարաք Օբաման վառել է ԱՄՆ-ի ազգային տոնածառի լույսերը:Ազգային տոնածառի լույսերի վառման արարողությունն ուղեկցվել է տոնական համերգով:
«Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրում է, որ այս տարվա ազգային տոնածառը Սպիտակ տան հարեւանությամբ գտնվող հրապարակում տնկվել էր հոկտեմբերին: Առաջինը, որը կանգուն էր մնացել ավելի քան 30 տարի, 2011թ. փետրվարին կոտրվել էր՝ չդիմանալով ուժեղ քամիներին: 2011թ. գարնանը տնկված հաջորդ ծառը դիմացել էր մեկ տարի եւ չորացել:
Ազգային տոնածառի լույսերը վառելու արարողությունը ԱՄՆ-ում տեղի է ունենում ամեն տարի՝ սկսած 1923թ.-ից: Դա Ծննդյան տոներին «նախագահական» բազմաթիվ ավանդույթներից է` ի թիվս Սպիտակ տան քաղցրաբլիթներով տնակի եւ զինծառայողների ընտանիքների համար առաջին տիկնոջ անցկացրած էքսկուրսիայի:











