Բելգիայի ավելի քան 25 հազար քաղաքացիներ Բրյուսելի կենտրոնից վերացական էլեկտրոնային տոնածառը հանելու խնդրագիր են ստորագրել, փոխարենը պահանջում են իսկական եղեւնի տեղադրել:
Xmas 3 անունով արհեստական տոնածառի հակառակորդները Facebook սոցցանցում խումբ են հիմնել:
Բողոքի ցույցը նախատեսված է դեկտեմբերի 8-ին: Հրավիրված է Facebook-ի ավելի քան 21 հազար օգտատերեր:
Vesti.ru-ն տեղեկացնում է, որ տոնածառի հետ կապված խնդիր է ծագել նաեւ Դանիայում: Կոկեդալե քաղաքի թաղամասերիրից մեկում համատիրությունը տոնածառի եւ Սանտա Կլաուսի մասնակցությամբ տոնական երեկոյի համար գումար չի հատկացրել: Որոշումն ընդունվել էր կառավարման խորհրդի կողմից, որտեղ մեծամասամբ մահմեդականներ են: Ավելի վաղ նրանք Ղուրբան-բայրամի համար 60 հազար կրոն էին ծախսել: Բնակիչների բողոքներից հետո եղեւնին, այնուամենայնիվ, տեղադրվել է:











